Քաղաքականություն

Ադրբեջանում պահվող գերիներին վերադարձնելու ուղղությամբ դիվանագիտական և իրավական աշխատանքներ են իրականացվում․ Մինասյան

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանում պահվող գերիներին վերադարձնելու ուղղությամբ դիվանագիտական և իրավական աշխատանքներ են իրականացվում․ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրեց, թե կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկում Ադրբեջանում պահվող գերիներին վերադարձնելու հետ կապված։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մինասյանը նշեց, որ աշխատանքներն ընթանում են երկու ուղղությամբ՝ դիվանագիտական և իրավական։

«Դա հիմնականում արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվելիք դիվանագիտական աշխատանքն է։ Այսինքն՝ մեր դեսպանների միջոցով միջազգային հարթակներում ներկայացվել է, թե ինչ է տեղի ունեցել, ովքեր են այդ մարդիկ, նրանց քաղաքական անցյալը և անցած ճանապարհը և, բնականաբար, Կարմիր խաչի գործընկերների միջոցով այցելություններ և ժամանակ առ ժամանակ կապ է հաստատվում հարազատների հետ։

Բայց նաև միջազգային իրավական հարցերով կառավարության ներկայացուցչությունը ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում բազմաթիվ միջազգային ատյաններում, մասնավորապես՝ դատական ատյաններում, որտեղ միջնորդություններով և հայցապահանջներով հենց մեր ազգի ներկայացուցիչներին փորձում է պաշտպանել և նրանց իրավունքները վերականգնել։ Համոզված եմ, որ այն աշխատանքները, որոնք տարվում են, իրոք մեծածավալ են։ Առաջիկայում արդեն հնարավորություն կունենանք միջազգային ատյանների կողմից հաստատված որոշումներով ներկայացնել, թե ուր ենք հասել»,- ընդգծեց նախարարը։

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը՝ չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմը փաստական տվյալներ ունի ևս 32 գերիների առկայության մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում