Տնտեսություն

Հայաստանից ժամանակավորապես կարգելվի խոշոր եղջերավոր անասունների և ոչխարների չմշակված մորթի արտահանումը

1 րոպեի ընթերցում

Հայաստանից ժամանակավորապես կարգելվի խոշոր եղջերավոր անասունների և ոչխարների չմշակված մորթի արտահանումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը 6 ամսով արգելում է խոշոր եղջերավոր անասունների, ոչխարների և գառների չմշակված մորթերի, ինչպես նաև այլ չմշակված մորթերի արտահանումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը, վերամշակելով տեղում, կնպաստի երկրի պաշտպանության և անվտանգության ապահովմանը:

Նախագծի ընդունումը հիմնավորվում է Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի (անմշակ կաշի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում