ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության որոշմամբ՝ Արամ Խաչատրյանն ազատվել է Լոռու մարզպետի պաշտոնից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան որոշումը կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում էր, ստացավ հավանություն:
Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետ էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերին: