Հասարակական

Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն լուրջ խոչընդոտներ չի տեսնում Երևանի հետ խաղաղության պայմանագրի կնքման համար

1 րոպեի ընթերցում

Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն լուրջ խոչընդոտներ չի տեսնում Երևանի հետ խաղաղության պայմանագրի կնքման համար

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բաքուն Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շփումները գնահատում է արդյունավետ և կառուցողական փոխգործակցություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թուրքական TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Ադրբեջանական կողմը դրանք գնահատել է որպես երկու երկրների միջև խաղաղ օրակարգի առաջմղման արդյունավետ և կառուցողական փոխգործակցություն», - հայտարարել է Հաջիևը:

Նրա խոսքով՝ Բաքուն ձգտում է առաջ տանել խաղաղ գործընթացը և լուրջ խոչընդոտներ չի տեսնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման համար:

«Մենք հետագա լուրջ խոչընդոտներ չենք տեսնում երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման համար», - նշել է Հաջիևը:

Ընդ որում, պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետների մասին նա չի խոսել ՝ պատճառաբանելով, որ Բաքուն և Երևանը շարունակում են բանակցություններ վարել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում