Քաղաքականություն

Դեսպան Մակունցը Վաշինգտոնում մասնակցել է դիվանագիտական առաքելությունների ղեկավարների տոնական ընդունելությանը

1 րոպեի ընթերցում

Դեսպան Մակունցը Վաշինգտոնում մասնակցել է դիվանագիտական առաքելությունների ղեկավարների տոնական ընդունելությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում մասնակցել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների համար կազմակերպված տոնական ընդունելությանը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Լիլիթ Մակունցն այդ մասին հայտնել է սոցցանցի X հարթակի իր էջում։

«Հրաշալի էր ներկա գտնվել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և տիկին Ռայանի կողմից դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համար կազմակերպված ջերմ տոնական ընդունելությանը։ 2024 թվականին ակնկալում ենք ավելի ամուր համագործակցություն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև»,- նշել է Մակունցը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում