Քաղաքականություն

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են իրադրությունը Հարավային Կովկասում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են իրադրությունը Հարավային Կովկասում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ քննարկել է երկրների միջև հարաբերությունների հրատապ հարցեր, ինչպես նաև իրադրությունը Հարավային Կովկասում։

Ինչպես հաղորդել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են «Հարավային Կովկասի վերջին իրադարձությունները, համագործակցության և երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի որոշ հարցեր»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշված է, որ Աբդոլլահիանը «ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման շուրջ և ընդգծել Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում