Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հավաքագրվում են առաջարկներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովը 2024 թվականին հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հավաքագրում է առաջարկներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոբելյանական միջոցառումների առաջարկները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2024 թվականի հունվարի 26-ն՝ ուղարկելով secretariat@escs.am և yeranuhi.margaryan@escs.am էլեկտրոնային հասցեներին։ Առաջարկը պետք է ներառի՝

  • հակիրճ բովանդակություն (1-2 էջ),
  • նախահաշիվ,
  • տեղեկատվություն անցկացման վայրի և ժամկետների վերաբերյալ,
  • տեղեկատվություն համաֆինանսավորման վերաբերյալ (առկայության դեպքում),
  • տեղեկատվություն դիմումատուի (անհատ, կազմակերպություն) և ստեղծագործական կազմի վերաբերյալ:

Հարցերի դեպքում անհրաժեշտ է զանգահարելԿԳՄՍՆմշակութային ժառանգության վարչություն, հեռ.՝ +374 10 599 629, Երանուհի Մարգարյան:

Հայերեն فارسی

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից