ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի նախագահը շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին` ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Դեկտեմբերի 23-ին կայացան ՀՖՖ նախագահի ընտրությունները, որոնց արդյունքում ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում:

Այդ կապակցությամբ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն Արմեն Մելիքբեկյանին է հղել շնորհավորական ուղերձ, որում ասվում է.

«Սիրելի Արմեն, սիրելի ընկեր,

Ուրախ եմ շնորհավորելու Ձեզ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Հաստատ գիտեմ, որ Դուք ձգտելու եք շարունակելու Ձեր արդյունավետ աշխատանքը՝ ղեկավարելով այս աշխատասեր և հաջողակ ասոցիացիան:

Ձեր մեծ փորձը սպորտի զարգացման հարցում մեծ առաջընթաց է բերել հայկական ֆուտբոլին շատ տարբեր ոլորտներում՝ ազգային թիմեր, ակումբներ, մանկապատանեկան ֆուտբոլ,մասսայական ֆուտբոլ և համայնքային ծրագրեր, ինչպես նաև ենթակառուցվածքների շինարարություն՝ ապահովելով հասանելիություն և խրախուսելով նորմասնակցություն և աջակցություն:

Խնդրում եմ ընդունեք իմ լավագույն մաղթանքները դեպի 2024 թվական վստահորեն շարժվելուն ընդառաջ: Ձեր տարեվերջյան տոնակատարությունը ձեր ընտանիքի և սիրելիների հետ, անշուշտ, առանձնահատուկ կլինի: Ես վստահ եմ՝ Դուք արդեն գիտեք, որ ՈՒԵՖԱ-ն Ձեր կողքին է՝ տեսնելով,որ ՀՖՖ-ն էլ ավելի մեծ քայլեր է ձեռնարկում իր ողջ ներուժն օգտագործելու համար»:

Դեկտեմբերի 23-ին կայացած ՀՖՖ նախագահի ընտրությունում առաջադրված երկու թեկնածուներից` Արմեն Մելիքբեկյան և Արաս Օզբիլիզ, քվեարկողների 3 / 20 ձայների հարաբերակցությամբ` ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:

Հայերեն

Գեղարքունիքի մարզային գրադարանում կայացել է Թարգմանչաց տոնին և Հայ մամուլի օրվան նվիրված գրական հանդիպում

Հայ և ազգային փոքրամասնությունների մշակութային խոհանոցային փառատոն. սպասվող ծրագրերը

Նորվեգիան հայտարարել է, որ Զելենսկին և Ուիթքոֆը կհանդիպեն Օսլոյում

Զելենսկին Ռուբիոյի հետ քննարկել է Starlink/Starshield-ի հասանելիության վերականգնումը

ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Հանրային տրանսպորտում կնոջ նկատմամբ անհարգալից վարք դրսևորած տղամարդը ձերբակալվել է

Իսրայելն ընդլայնում է ռազմական կարողությունները. ձևավորվում են Տիեզերական ուժեր

ԱՄՆ-ն և Ուզբեկստանը 12 մլրդ դոլարի 54 համաձայնագիր են ստորագրել

Ալբերտայի նահանգն, ըստ նախնական տվյալների, դեմ է քվեարկել Կանադայից անկախանալու շուրջ հանրաքվեի անցկացմանը

Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը ճանաչվել է երիտասարդների ԵԱ-ի լավագույն մարզիկ