Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ՀՖՖ 24-րդ ժողովի ժամանակ կայացան նաև նախագահի ընտրությունները: Առաջադրված երկու թեկնածուներից` Արմեն Մելիքբեկյան և Արաս Օզբիլիզ, քվեարկողների 3 / 20 ձայների հարաբերակցությամբ` ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:

ՀՖՖ նախագահի քվեարկությանը չմասնակցեցին «Նոա» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբները:

Արմեն Մելիքբեկյանը ծնվել է 1980 թվականի մայիսի 10-ին։

1997-2002 թթ. սովորել է Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։

2002-2005 թթ սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։

2005-2010 թթ․ Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում դասավանդել է Արտասահմանյան գրականություն։

1999-2000 թթ․ աշխատել է Հանրային հեռուստատեսությունում, որպես մարզական լրագրող։

2001-2002 թթ․ աշխատել է dailyfootball.com և dailysoccer.com կայքերում, որպես լրագրող և խմբագիր։

2003 թ․ համահիմնադրել և խմբագրել է footballtoday.ru կայքը։

2003-2013 թթ․ աշխատել է որպես մարզական վերլուծաբան Հայաստանի հանրային հեռուստատեսությունում։

2013-2016 թթ․ աշխատել է որպես մարզական վերլուծաբան «Արմենիա» հեռուստաընկերությունում։

2005-2008 թթ․ զբաղեցրել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի փոխտնօրենի պաշտոնը։

2006-2015 թթ․ հանդիսացել է ՈՒԵՖԱ-ի Պատանեկան և սիրողական ու Մեդիա կոմիտեների անդամ։

2006-2009 թթ․ աշխատել է «Մեդիա Սթայլ» հոլդինգի՝ «90 րոպե» և «Բիզնես կլաս» պարբերականներում։

2008 թ․-ին համահիմնադրել է Tert.am կայքը, որի աշխատանքների համակարգողն է եղել մինչև 2009-ի դեկտեմբեր։

2010 թվականին համահիմնադրել է «Անկախ լրագրողների ցանց» հասարակական կազմակերպությունը, որի կողմից գործարկվող Epress.am կայքում մինչև 2018 թ. աշխատել է որպես լրագրող և խմբագիր։

2018 թ. սեպտեմբերի 22-ին ընտրվել է որպես ՀՖՖ Գործկոմի անդամ և նշանակվել գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար:

2019 թ. հունիսի 26-ին նշանակվել է ՀՖՖ գլխավոր քարտուղար։

2019 թ. դեկտեմբերի 23-ին ընտրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում։

Հայերեն English Français Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում