Տնտեսություն

Հայաստանն ու Կիպրոսն ակտիվացնում են գործարար կապերը

3 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Կիպրոսն ակտիվացնում են գործարար կապերը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան-Կիպրոս գործարար կապերը նոր մակարդակի ենբերվում։ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախաձեռնությամբ Հայաստանում է գտնվում Կիպրոսի Հանրապետության «Մ. Թարգեթ գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն, տնտեսական աջակցման և խորհրդատվության դեպարտամենտի նախագահ Օդիսեաս Մելիկիդեսն իր գործընկերների հետ տեղում ուսումնասիրելու երկու երկրների միջև գործարար կապերի ակտիվացման հնարավորությունները։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Օդիսեաս Մելիկիդեսը նկատեց, որ Կիպրոսում Հայաստանի մասին տեղեկատվությունը շատ քիչ է։

«Շատերը տեղեկացված չեն Հայաստանում բիզնես հնարավորություններից և հայկական արտադրանքից։ Ահա մենք այստեղ ենք՝ տեղում ուսումնասիրելու պայմանները, ծանոթանալու, նոր կապեր հաստատելու։ Արդեն տեղի գործարարների հետ հանդիպել ենք, ոլորտները տարբեր են՝ խմիչքների արտադրություն, տեքստիլ, տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Քննարկել ենք արտաքին շուկա դուրս գալու հիմնական խնդիրներ։ Ես Հայաստանում առաջին անգամ եմ ու շատ տպավորված։ 2024 թվականի համար նպատակ ենք դրել Հայաստանի գործարարներին օգնել դուրս գալ ոչ միայն եվրոպական շուկա, այլև Կիպրոսի գործարարներին ծանոթացնենք Հայաստանի շուկայի հետ։ Համագործակցության ակտիվացման մեծ ներուժ կա և պետք է աշխատել»,-ասաց Օդիսեաս Մելիկիդեսը։

Մինչ այս այցը, դեռ ընթացիկ տարվա ամռանը գործարար խմբի հետ Կիպրոսում էր գտնվում Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը։ Կիպրոսի գործընկերները բավական լուրջ աշխատանք են կատարում տնտեսական գործարար կապերի ակտիվացման, մաքսային, հարկային օրենքների իրազեկման ուղղությամբ։ Դիտարկվում են ամենատարբեր ոլորտներ՝ զբոսաշրջություն, տեքստիլ, խմիչքների արտադրություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Բանախոսները նկատեցին, որ Կիպրոսը կարող է ոչ միայն լավ շուկա լինել հայ գործարարների համար, այլ այն կարող է պատուհան լինել դեպի Եվրոպա։

«Կարծում եմ, որ այս երկկողմ համագործակցությունն իր դրական արդյունքներն արդեն տվել է։ Քննարկվում է Կիպրոսում հայկական որոշ ընկերությունների ներկայացուցչություններ գրանցել, որը լրացուցիչ հնարավորություն կտա հայկական գործունեությունը ներկայացնել այդ երկրում։ 2024 թվականն ավելի ակտիվ ժամանակահատված կլինի բազմակի ծրագրերի իրականացման ուղղությամբ»,-ասաց Մարիամ Մանուկյանը։

Առաջիկայում Կիպրոսում նախատեսվում է իրականացնել գործարար համաժողով ու ցուցահանդես։

Մարիամ Մանուկյանը տեղեկացրեց, որ Կիպրոսից բացի այլ ուղղություններով ևս ակտիվ աշխատանք է տարվելու, մասնավորապես Չեխիայի, ԱՄՆ-ի։

Տեղադրություն

ԱրարատԲանկը,  հաղթահարելով մի շարք մարտահրավերներ, բարձր ցուցանիշներով է ամփոփել անցած ֆինանսական տարին

Տնտեսություն

ԱրարատԲանկը, հաղթահարելով մի շարք մարտահրավերներ, բարձր ցուցանիշներով է ամփոփել անցած ֆինանսական տարին

Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

Ախուրյան համայնքը համալրվել է նոր ճանապարհային բազմաֆունկցիոնալ տեխնիկայով

Մարզեր

Ախուրյան համայնքը համալրվել է նոր ճանապարհային բազմաֆունկցիոնալ տեխնիկայով

ԱՏՁՄ-ն և ԱՊՐԻ Արմենիան միավորում են WCIT2024/DigiTec-ի կազմակերպման ջանքերը

Բարձր տեխնոլոգիաներ

ԱՏՁՄ-ն և ԱՊՐԻ Արմենիան միավորում են WCIT2024/DigiTec-ի կազմակերպման ջանքերը

Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ․ ԱԳ նախարար

Արտաքին քաղաքականություն

Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ․ ԱԳ նախարար

Էստոնիայի ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

Քաղաքականություն

Էստոնիայի ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

ՀՀ ԱԳ նախարարն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Քաղաքականություն

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք

Իրավունք

Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում