Տնտեսություն

Հայաստանը տարածաշրջանում առաջատար է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով

1 րոպեի ընթերցում

Հայաստանը տարածաշրջանում առաջատար է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում առաջատար է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) ցուցանիշով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2023 թվականին Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 8280 դոլար:

Տարածաշրջանում Վրաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 8160 դոլար, իսկ Ադրբեջանում՝ 7530 դոլար:

Հայաստանի հարևան Իրանում, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2023-ին 4230 դոլար է, իսկ Թուրքիայում՝ 13380 դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում