Կիպրոսը հայկական բիզնեսի համար կարող է դառնալ կարևոր պատուհան դեպի եվրոպական շուկա

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսը հայկական բիզնեսի համար կարող է դառնալ կարևոր պատուհան դեպի եվրոպական շուկա. Երևանում մեկնարկել է «Բիզնես հնարավորությունները կայուն միջազգային երկրներում» թեմայով համաժողովը, որին մասնակցում են Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչներ, պետական գերատեսչական մարմիններ, գործարար ոլորտի ներկայացուցիչներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝հանդիպումը կազմակերպել է «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ը (ՄԳԿԱ), որը Հայաստանում արդեն 15 տարի գործունեություն է ծավալում՝ նպատակ ունենալով աջակցել և հնարավոր հարթակ ստեղծել ՀՀ և արտերկրյա գործարարների համար՝ նպաստելով արտահանման-ներկրման գործընթացին, զուգահեռաբար աջակցելով նաև երկրի տնտեսական, հասարակական կյանքի զարգացմանը:

«Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ի (ՄԳԿԱ) նախագահ Մարիամ Մանուկյանը նշեց, որ միջոցառումը շատ կարևոր է, քանի որ ամփոփում են տարին՝ ներգրավելով նաև այն ընկերություններին, որոնց հետ համագործակցելու եզրեր երբևէ չի եղել և այն ընկերություններին, որոնք խորհրդի իրականացրած ծրագրերի ընթացքում գրանցել են հաջողություններ:

«Ծրագիրը լինելու է երկու փուլից բաղկացած՝ ներկայացնելու ենք Կիպրոս և Եվրոպա դուրս գալու բիզնես հնարավորությունները, այդ թվում նաև համատեղ գործունեություն իրականացնելու նախագծերը, ինչպես նաև ԱՄՆ-ում իրականացրած մեր ծրագրերը, որը վերջին տարիների ընթացքում 73,5 տոկոս հնարավորություն է տվել ընկերություններին արտահանել իրենց արտադրանքը ԱՄՆ, այդ թվում նաև գրանցել ընկերություններ և ներկայացնել իրենց բիզնեսը տարբեր երկրներում»,-ասաց Մանուկյանը:

Խոսելով Կիպրոսի Հանրապետության հետ համագործակցության հնարավորություններից՝ նա նշեց, որ հաշվի առնելով Հայաստանի արտադրական ծավալները տարբեր ոլորտներում, ՄԳԿԱ խորհուրդը բավականին մեծ հետաքրքրություն ունի դուրս գալու Կիպրոս և այնտեղից Եվրոպայի մի շարք երկրներ:

«Քանի որ Կիպրոս արտահանվող հայկական ապրանքն այլևս չի մաքսազերծվելու եվրոպական շուկա դուրս գալու համար, դա բավականին լայն հնարավորություն կտա հայ արտադրողին՝ եվրոպական և միջազգային հայտնի բրենդների կողքին մրցակցային դիրքում լինել»,-ասաց նա:

Մարիամ Մանուկյանն ընդգծեց, որ 2024 թվականը «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ի համար բավականին հագեցած տարի է լինելու: Խորհուրդը աջակցություն է տրամադրելու արտադրող ընկերություններին, որոնք կարող են օգտվել առաջարկվող ծրագրերից, բիզնեսի աջակցման և պլանավորման հետ կապված կազմակերպվող անվճար դասընթացներից, որոնց բանախոսները լինելու են արտերկրից հրավիրված փորձառու գործարարներ և մասնագետներ:

«2024 թվականը բազմակողմանի եզրեր է տալու հայկական ընկերություններին՝ դուրս գալու տարբեր երկրներ, մասնավորապես՝ միջոցառումներ է կազմակերպվում Չինաստանում, Ճապոնիայում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Կիպրոսում և Չեխիայում:

Կիպրոսի Հանրապետության տնտեսական աջակցման և խորհրդատվության դեպարտամենտի նախագահ և Ռոտարի ակումբի ղեկավար Օդիսեաս Մելիկիդեսը կարևորեց այս հանդիպումը, ըստ նրա՝ այն մեծ հնարավորություն կստեղծի քննարկելու երկու երկրների միջև գործարար կապեր հաստատելու և ամրապնդելու հետ կապված մի շարք հարցեր:

«Մենք մի քանի ամիս առաջ արդեն հանդիպել ենք Մարիամ Մանուկյանի գլխավորությամբ հայկական պատվիրակության հետ և կարծում եմ, որ այս միջոցառումը շատ օգտակար է, քանի որ հայկական բիզնեսն ունի հնարավորություն դուրս գալու Եվրոպայի մի շարք երկրներ, իսկ Կիպրոսը, լինելով Եվրամիության անդամ, կարող է հանդիսանալ կարևոր պատուհան՝ տալով հայկական բիզնեսին լայն հնարավորություններ: Եվ մենք այսօր այստեղ ենք ներկայացնելու Կիպրոսի հնարավորությունները, և ինչպե՞ս Կիպրոսը կարող է դառնալ հայկական բիզնեսի համար պատուհան՝ դեպի եվրոպական շուկաներ»,-ասաց Օդիսեաս Մելիկիդեսը:

«Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ն (ՄԳԿԱ) իր գործունեությունն է ծավալում ՀՀ ում ավելի քան 15 տարի՝ նպատակ ունենալով աջակցել և հնարավոր հարթակ ստեղծել ՀՀ և արտերկրյա գործարարների համար՝ նպաստելով արտահանման-ներկրման գործընթացի առաջմղմանը, զուգահեռաբար աջակցելով նաև երկրի տնտեսական, հասարակական կյանքի զարգացմանը: Գործունեության ընթացքում Խորհուրդը միավորել է բազմաթիվ տեղական և միջազգային ընկերությունների՝ ստեղծելով հարմար միջավայր միջազգային գործարար կապերի ստեղծման, դրանց զարգացման քաղաքականության մշակման ու իրականացման, ձեռներեցության խթանման համար: Խորհուրդն իրականացնում և կազմակերպում է շուկաների հետազոտություն, ցուցահանդեսներ, տոնավաճառներ, գործարար համաժողովներ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում: Խորհուրդը սերտորեն համագործակցում և համատեղ աշխատանքներ է իրականացնում պետական գերատեսչական մարմինների հետ: Բազմամյա տարիների ընթացքում խորհուրդը գրանցել է բազմաթիվ հաջողություններ՝ խթանելով և նպաստելով ՀՀ-ում օտարերկյա ներդրումները, այդ թվում նաև հայկական ապրանքների արտահանմանը միջազգային շուկաներ:

Հայերեն Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը