Հայաստանում նախատեսում են բացառել ոչ ԵԱՏՄ համարանիշերով երկար ժամանակ երկրում մեքենա վարելը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը մտադիր է օրենսդրական այնպիսի կարգավորումներ մտցնել, որոնք կբացառեն ոչ ԵԱՏՄ երկրների համարանիշերով երկար ժամանակում երկրում ավտոմեքենա վարելը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով վրացական համարանիշերով ավտոմեքենաների մաքսազերծման հարցին:

«Էկոնոմիկայի նախարարությունն արդեն օրենսդրական մակարդակով լուծումների առաջարկ է ներկայացրել: Այս կարճաժամկետ աջակցության ծրագրից հետո կլինեն արդեն այնպիսի կարգավորումներ, որն ուղղակի կբացառի ոչ ԵԱՏՄ համարանիշերով մեքենաներով Հայաստանում երկար ժամանակ վարելը»,-ասաց նախարարը:

ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման գումարի մասով պետությունն այժմ աջակցություն է տրամադրում: Պետությունը մաքսազերծման գումարի փոխհատուցում է տրամադրում բոլոր այն քաղաքացիներին, որոնք մինչև 2023 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով երրորդ երկրներից ներմուծել են թեթև մարդատար ավտոմեքենա և դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ կկատարեն այդ մեքենաների մաքսազերծումը: Պետական եկամուտների կոմիտեից հայտնել էին, որ ժամանակավոր ներմուծված մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման ժամկետի երկարացում չի նախատեսվելու:

Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 30-ին որոշել էր նաև, որ Վրաստանից կամ ԵԱՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար 2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն։ Գումարը կվերադարձվի, երբ մեքենան ՀՀ-ում ժամանակավոր ներմուծումից դուրս հանվի, այսինքն՝ վերադարձվի այն երկիր, որտեղ գրանցվել է։

Հայերեն Español Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ