Հասարակական

«Բելտա»-ի գլխավոր տնօրենը շնորհավորել է «Արմենպրես»-ի հիմնադրման 105-ամյակի առթիվ

1 րոպեի ընթերցում

«Բելտա»-ի գլխավոր տնօրենը շնորհավորել է «Արմենպրես»-ի հիմնադրման 105-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսական «Բելտա» գործակալության գլխավոր տնօրեն Իրինա Ակուլովիչը շնորհավորել է «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանին գործակալության հիմնադրման 105-ամյակի առթիվ։

«Հարգելի Նարինե, շնորհավորում եմ Ձեզ և ամբողջ աշխատակազմին «Արմենպրես» լրատվական գործակալության 105-րդ տարեդարձի առիթով ։ «Արմենպրես»-ը Հայաստանի կյանքի մասին հավաստի աղբյուր է։ Գործակալությունն առաջատար դեր ունի հայկական տեղեկատվական տարածքում, լայնորեն ներկայացված է տարածաշրջանային և միջազգային մեդիաշուկաներում։ Գործակալության աշխատանքն առանձնանում է աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմով, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ժամանակի հետ համընթաց քայլելու կարողությամբ։ «Արմենպրես»-ն այսօր թարմ նորություններ և վերլուծությունների հարթակ է, որն ապահովում է տեղեկատվական ծառայությունների բարձր ստանդարտներ։ Մաղթում եմ Ձեզ երջանկություն, առողջություն, հաջող ստեղծագործական գործունեություն, հաջողություն բոլոր գործերում և նախաձեռնություններում»,- ասված է ուղերձում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում