Մշակույթ

45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը

1 րոպեի ընթերցում

45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը

ԳՅՈՒՄՐԻ,16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Մինաս Ավետիսյանի 95-ամյակին նվիրված «Գույներ կերտող նկարիչը» խորագրով ցուցահանդեսը բացվել է համայնքապետարանի ցուցասրահում։

Ցուցահանդեսն իրականացվում է ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի հայտարարած «Գույներ կերտող նկարիչը» խորագրով հոբելյանական միջոցառումների դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:

«Համայնքային ցուցասրահի համար ամբողջ տարին եղել է ակտիվ գործունեության տարի և մեզ համար անչափ կարևոր է տարին եզրափակել Մինաս Ավետիսյանի 95-ամյակին նվիրված ցուցահանդեսով: Այս ցուցահանդեսը բացառիկներից է: 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվում Մինաս Ավետիսյանի գործերը»,- ցուցահանդեսի բացմանը նշեց Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը՝ գյումրեցիներին ու բոլոր հյուրերին հրավիրելով ցուցադրության։

Հայաստանի ազգային պատկերասրահի ոսկե ֆոնդից նկարչի 28 աշխատանք է ներկայացված ցուցադրությանը, որոնք Գյումրիում կմնան ավելի քան մեկ ամիս։

ԱրմենուհիՄխոյան

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում