ՀՀ-ն և ՌԴ-ն դաշնակիցներ են․ Օվերչուկը ընդգծում է վստահելի և ինտեսիվ երկխոսությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանին և Ռուսաստանին կապում են պատմական, բարեկամական հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, դեկտեմբերի 15-ին հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստին այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք և Հայաստանը դաշնակիցներ ենք։ Իհարկե, մեր դաշնակցային փոխգործակցության բարձր դինամիկան պայմանավորված է ամենաբարձր մակարդակով ինտենսիվ և վստահելի երկխոսությամբ,-ասաց Ռուսաստանի փոխվարչապետը։