Քաղաքականություն

Տարածաշրջանային զարգացման տեսանկյունից ՀՀ կառավարության տեսլականն ու նախաձեռնությունները շատ կարևոր են. Վրաստանի փոխարտգործնախարար

2 րոպեի ընթերցում

Տարածաշրջանային զարգացման տեսանկյունից ՀՀ կառավարության տեսլականն ու նախաձեռնությունները շատ կարևոր են. Վրաստանի փոխարտգործնախարար

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիայի կարծիքով՝ ՀՀ կառավարության տեսլականն ու նախաձեռնությունները, որոնք վերաբերում են կովկասյան տարածաշրջանի զարգացմանը, շատ արժեքավոր են:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ելույթ ունենով Երևանում դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման ժամանակ՝ Վրաստանի փոխարտգործնախարարը նշեց, որ Վրաստանը մեծապես աջակցում է իր լավ գործընկեր և բարեկամ Հայաստանին՝ բարձր գնահատելով ՀՀ կառավարության ջանքերը, որոնք կարևոր են ողջ տարածաշրջանի համար:

«Մենք այսօր կամ վաղը սպասում ենք կարևոր որոշման, ըստ որի՝ Վրաստանը, հուսանք, Եվրամիությունում կստանա թեկնածուի կարգավիճակ: Վրաստանի արտգործնախարարն աշխատանքային կարևոր այցով գտնվում է Եվրոպայում, հետևաբար հանձնարարեց ինձ ներկա գտնվել այս հանդիպմանը: Վրաստանը միանշանակ կողմ է տարածաշրջանային համագործակցությանը: Վրաստանի վարչապետի խաղաղ հարևանության նախաձեռնությունը միտված է հենց դրան: Հայաստանի կառավարությունը նույնպես շատ կարևոր նախաձեռնություններ ունի: Հարավային Կովկասը գնալով դառնում է ավելի կարևոր տարածաշրջան տրանսպորտային կապակցվածության և միջին միջանցքի շահագործման տեսանկյունից: Հայաստանի կառավարության տեսլականը նույնպես շատ արժեքավոր է: Հայաստանը հետայսու նույնպես կարող է վստահել վրացական կողմին և նրանից ակնկալել աջակցություն: Մենք ձեր կողքին ենք»,- ասաց Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում