Հասարակական

Անահիտ Մանասյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

1 րոպեի ընթերցում

Անահիտ Մանասյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 13-ին այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել կենտրոնում, զրուցել անձնակազմի և շահառուների հետ։

Պաշտպանին ներկայացվել են կենտրոնում վերականգնողական բուժում ստացող անձանց առօրյան, բուժման հետ կապված հարցեր, աշխատանքների մեթոդաբանությունն ու առաջիկա ծրագրերը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել կենտրոնի ղեկավարության և անձնակազմի կատարած աշխատանքը և պատրաստակամություն հայտնել իր իրավասությունների շրջանակներում աջակցել հաստատությունում վերականգնողական բուժում ստացող անձանց իրավունքների պաշտպանությանը։ Այս համատեքստում նախանշվել են համագործակցության ուղղությունները։

Անահիտ Մանասյանը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի գրադարանին է նվիրել գրքեր, այդ թվում՝ իր հեղինակած մենագրությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում