Մահացել է Բաբկեն Արարքցյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 79 տարեկանում կյանքից հեռացել է Հայոց համազգային շարժման հիմնադիր-անդամ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։

Բաբկեն Արարքցյանը ծնվել է 1944թ. սեպտեմբերի 16-ին Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը՝ մաթեմատիկոսի որակավորմամբ: 1966-1968-ին սովորել է ՌԴ ԳԱ Ստեկլովի անվ. մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում: Ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ:

1968-71-ին աշխատել է ԳԱԱ հաշվողական կենտրոնում, 1971-1975-ին՝ մաթեմատիկայի, 1975-1977-ին՝ գիտատեխնիկական տեղեկատվության ինստիտուտներում, 1977-1990-ին՝ ԵՊՀ-ում՝ դոցենտ, կիրառական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ:

Բաբկեն Արարքցյանը եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: 1988-ի դեկտեմբերի 10-ին ձերբակալվել և մինչև 1989-ի մայիսի 31-ը բանտարկվել է «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ: 1990-1991-ին եղել է ՀՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ։

Արարքցյանը 1991-1995-ին ընտրվել է ՀՀ ԳԽ նախագահ։ Նա 1991-ին եղել է Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ, 1994-1995-ին՝ ԳԽ Սահմանադրական հանձնաժողովի համանախագահ:

1995-ի հուլիսի 27-ին ընտրվել է Ազգային Ժողովի նախագահ՝ լինելով ՀՀ առաջին գումարման ԱԺ նախագահը։ Այդ պաշտոնից հրաժարական է ներկայացրել 1998թ․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի թիմի հետ միաժամանակ։

2000–ականներին Բաբկեն Արարքցյանը հիմնադրել ու ղեկավարել է «Արմատ» հասարակական կազմակերպությունը։

Ավելի քան 30 գիտական աշխատությունների և բուհական դասագրքերի հեղինակ է:

Հայերեն Español Русский

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը