Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը հույս ունի, որ գերիների վերադարձը կլինի առաջիկա օրերին

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը հույս ունի, որ գերիների վերադարձը կլինի առաջիկա օրերին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հույս ունի, որ գերիների վերադարձը կլինի առաջիկա օրերին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ նորություն կարող է փոխանցել 32 հայ գերիների վերադարձի հետ կապված։

«Սպասում ենք։ Կարծում եմ մոտ ժամանակներում տեղեկություններ կունենանք։ Պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել, որևիցե նորություն դրա հետ կապված կամ փոփոխություն՝ չկա: Գործընթացն ընթացքի մեջ է։ Հույս ունեմ և ենթադրում եմ առաջիկա օրերին կլինի»,-ասաց Սիմոնյանը։

Դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմըհրապարակել են համատեղհայտարարություն։

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում