Տնտեսություն

Հայաստանի խորհրդարանը վավերացրեց 50 մլն եվրոյի վարկ ներգրավելու համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի խորհրդարանը վավերացրեց 50 մլն եվրոյի վարկ ներգրավելու համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց 50 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ ներգրավելու համաձայնագիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց՝ քվեարկությամբ ստանալով 61 կողմ, 26 դեմ ձայներ:

Ներգրավվող միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերին, որոնց կազմում են դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, այլ բնույթի ենթակառուցվածքներ: Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալը՝ 5 տարի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում