Դեկտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

10 դեկտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

13:00-ից

«Holiday Inn Yerevan» հյուրանոցի 2-րդ հարկում (Ամիրյան 2)

տեղի կունենա «Artsakh Career Expo»-ն՝ աշխատանքային տոնավաճառ արցախցիների համար։ Նպատակը բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելն է զբաղվածության, սոցիալական, կրթական և աշխատանքային կյանքին ինտեգրվելու հարցերում: «Artsakh Career Expo» նախագիծը մեկնարկել է սեպտեմբերի 29-ին: Իրենց թափուր հաստիքները կներկայացնեն ՀՀ մասնավոր և պետական սեկտորի այն գործատուները, որոնք ունեն նվազագույնը 20 ազատ հաստիք: Ինչպես նախորդ տոնավաճառին, այս անգամ ևս կլինեն տարբեր ոլորտների բանախոսներ: Նրանք հրավիրյալներին կփոխանցեն իրենց փորձն ու հմտությունները: Միջոցառումը բարեգործական է: Կոնտակտային անձ՝ Մանե Բարեղամյան 093-23-44-34:

14:00-ին

«Էլիտ պլազա» ԲԿ-ում (Մովսես Խորենացի 15)

տեղի կունենա «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երեւան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել»թեմայով համաժողով՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության, Ցեղասպանության կանխարգելման միջազգային օրվան, ինչպես նաև Արցախի Սահմանադրության և Անկախության հանրաքվեի կապակցությամբ։ Համաժողովին Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների իրավիճակը կներկայացնեն Հայաստանի առաջին օբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի նախկին պետական նախարար և նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և մի շարք իրավաբաններ, լրագրողներ հասարակական ու քաղաքական գործիչներ։ Ցեղասպանությունների կանխարգելման՝ Լեմկինի ինստիտուտի տնօրեն Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյը հանդես կգա նախապես ձայնագրված ելույթով։ Համաժողովին մեկնարկ է տրվելու իրավապաշտպան նոր նախաձեռնության։ Դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության կանխարգելման միջազգային օրն է։ Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, ինչպես նաև Արցախի Անկախության Հանրաքվեի և Արցախի Սահմանադրության ընդունման օրը։ ՀՀ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյան:

Հայերեն

Ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմը մասնակցել է միջազգային ֆեդերացիայի մեծ համաժողովին

Ըմբիշներ Ասլանյանն ու Գալստյանն ԱԱ-ի քառորդ եզրափակչում են

Հայաստանում պետք է ձևավորվի նոր ու պետականակենտրոն ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան

Իսրայելը վերսկսել է պաղեստինցի բանտարկյալների ցուցակների փոխանցումը ԿԽՄԿ-ին

Արփինե Սարգսյանի ճեպազրույցը

Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Իրան․ Բաղերի

Զելենսկին խորհրդարան է ներկայացրել օրինագծեր Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետների երկարաձգման վերաբերյալ

Տիգրան Ավինյանը կարևորել է, որ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումն իրականացնի հայկական ընկերություն

Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան