Հասարակական

Ավերիչ երկրաշարժից 35 տարի անց առաջին անգամ անմեղ զոհերի հիշատակի պատարագը մատուցվեց Գյումրու Սբ Ամենափրկիչ եկեղեցում

2 րոպեի ընթերցում

Ավերիչ երկրաշարժից 35 տարի անց առաջին անգամ անմեղ զոհերի հիշատակի պատարագը մատուցվեց Գյումրու Սբ Ամենափրկիչ եկեղեցում

ԳՅՈՒՄՐԻ,7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները Գյումրիում մեկնարկեցին պատարագով. դեկտեմբերի 7-ին թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ պատարագ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից 35 տարի անց, Գյումրիում, առաջին անգամ անմեղ զոհերի հիշատակի պատարագը մատուցվեց Սբ Ամենափրկիչ եկեղեցում` ձեռամբ պատարագիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արսեն ավագ քահանա Սիմոնյանի։

370322406_671671015135955_7369101259088702675_n.jpg (442 KB)

Սբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցման պատմությունը սկսվում է 1858-1872 թվականներից։ Ալեքպոլցի վարպետները եկեղեցին կառուցել են Անիի Մայր Տաճարի ճարտարապետական նմանությամբ։ Ամենափրկիչը հայկական մանրանկարչությանն ու որմնանկարչությանը բնորոշ զարդանախշերով եկեղեցի էր մինչև խորհրդային տարիները։ Մինչև 1988-ի երկրաշարժը եկեղեցին ծառայել է որպես թանգարան, ապա ֆիլհարմոնիա։ 1988 թվականին ավերիչ երկրաշարժի հետևանքով եկեղեցին մասամբ ավերվել էր:

404419826_673010581631840_2124975416933873600_n.jpg (407 KB)

Եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել էին նախ հանգանակություններով՝ 1998 թվականին, ապա շարունակվել «Ամենափրկիչ» հիմնադրամի միջոցներով: Հաջորդող տարիներին եկեղեցու վերականգնման նպատակով պետբյուջեից հատկացվել է 70 մլն դրամ։ Դրանից հետո եկեղեցու վերակառուցումն ամբողջացնելու համար Գյումրիի նախկին քաղաքապետի ընտանիքի բարերարությամբ իրականացվել են մնացած վերականգնողական աշխատանքները։

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում