Ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանը պարգևատրվել է նոր ոսկե մեդալով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանը բարեգործական գործունեության համար պարգևատրվել է նոր ոսկե մեդալով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրան պարգևատրել է ֆրանսիական հեղինակավոր հաստատության «La Ligue Universelle Du Bien Public» հաստատությունը, որը հիմնադրվել է 1946 թվականին։

Այն պարգևատրում է հանրային գործունեություն իրականացնող եզակի մարդկանց և անհատականությունների համաշխարհային մասշտաբով: Նրանց թվում են այնպիսի մեծ անուններ, ինչպիսիք են Չերչիլը, Ֆրանկլին Ռուզվելտը, Ջոն Ֆիցջերալդ Քենեդին, Լուի Արմսթրոնգը, Աբե Պիեռը, պրոֆեսոր Քրիստիան Քաբրոլը և այլք:

Սա Ռուբեն Էլբակյանին շնորհված երկրորդ ոսկե մեդալն է իր բարեգործական մենահամերգների համար: Առաջինը նրան շնորհվել է 2021 թվականին Ֆրանսիայի Սենատում՝ «Grand Prix Humanitaire de France»-ի կողմից։

Նա նաև 2011 թվականին Մոնակոյում Նապոլեոնի համաշխարհային համայնքի կողմից նապոլեոնյան հիշողության զինվորական շքանշանի ասպետ է ճանաչվել և հեղինակավոր «Journal Luxury» ամսագրի կողմից դասվել է աշխարհի 57 հայտնի հայերի շարքում՝ Շառլ Ազնավուրի, Անրի Վեռնոյի, Միշել Լեգրանի կողքին:

Ռուբեն Էլբակյանին միջազգային մամուլը մկրտել Է «ոսկե ձայն», «օրհնյալ ձայն» բնորոշումներով:

Իր շնորհակալական խոսքում արտիստը բոլորի ուշադրությունը հրավիրել է Հայաստանի ներկա իրականության վրա՝ ցանկություն հայտնելով բարեգործական համերգով ելույթ ունենալ Երևանում՝ փորձելով աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին:

Այս նույն ցանկությունը Ռուբեն Էլբակյանը հայտնել է հայկական բոլոր հեռուստատեսային եթերներում 2023-ի հուլիս ամսին հայրենիքում գտնվելու ժամանակ։

Էլբակյանի «Կոմիտաս» ալբոմը 3 ամիս անընդմեջ արժանացել է հանրահայտ La FNAC -ի «Coup de Cœur» մրցանակին։

Ռուբեն Էլբակյանը քսան տարի շարունակ սաներին է փոխանցում իր երգարվեստը հայտնի Neuilly-sur-Seine փարիզյան արվարձանի կոնսերվատորիայում հետևյալ կարգախոսով՝ «Նոտաները արտաբերելը մեկ բան է, երգելը մեկ այլ բան»։

Հայերեն العربية Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները