Քաղաքականություն

Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների և հայկական կողմի զոհի առնչությամբ

2 րոպեի ընթերցում

Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների և հայկական կողմի զոհի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների առնչությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵՄ պաշտոնյան թեմային անդրադարձել է X սոցիալական հարթակում։

«Մտահոգիչ հաղորդումներ ենք ստացել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և մահվան դեպքի կապակցությամբ։ Եվրամիությունն անընդհատ շփման մեջ է Բաքվի և Երևանի հետ։ Կարևոր է, որ տեղում տիրի հանգստություն, իսկ բանակցային սեղանի շուրջ ձեռք բերվի վճռական առաջընթաց», - գրել է Կլաարը։

Ադրբեջանի զինված ուժերը դեկտեմբերի 4-ի ժամը 14։35-ի սահմաններում կրակ են բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում