Քաղաքականություն

ՀՀ և Մոնտենեգրոյի ԱԳ նախարարները վստահ են երկկողմ օրակարգը հարստացնելու հարցում

2 րոպեի ընթերցում

ՀՀ և Մոնտենեգրոյի ԱԳ նախարարները վստահ են երկկողմ օրակարգը հարստացնելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սկոպյեում, ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Մոնտենեգրոյի նորանշանակ ԱԳ նախարար Ֆիլիպ Իվանովիչի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարարները երկուստեք վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով և հիմնվելով առկա բարեկամական տրամադրությունների վրա՝ հնարավոր կլինի առավել հարստացնել երկու երկրների միջև երկկողմ օրակարգը։ Այդ նպատակով մատնանշվել են կոնկրետ ոլորտներ, որտեղ առկա է համագործակցության շոշափելի ներուժ. դրանք են հատկապես բարձր տեխնոլոգիաների, գիտության, կրթության և զբոսաշրջության բնագավառները։

Ըստ աղբյուրի՝ նշելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին ՀՀ կառավարության կողմից տրվող առաջնահերթությունը՝ նախարար Միրզոյանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել այս ոլորտում փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համադրել առաջարկությունները և դրանք քննարկել քաղաքական խորհրդակցությունների ձևաչափով, որոնց արդյունքներով նաև հնարավոր կլինի Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև ձևավորել համապատասխան իրավապայմանագրային բազա։

Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում