Ընթերցողի սեղանին է դրվել արձակագիր Աշոտ Ստեփանյանի «Քաղաքը քեզ կսպասի» դեբյուտային գիրքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արձակագիր Աշոտ Ստեփանյանը ընթերցասերների դատին է հանձնել «Քաղաքը քեզ կսպասի» դեբյուտային գիրքը, որի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին «Զանգակ» գրատանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը կանցկացվի հարց ու պատասխան ձևաչափով, հեղինակը կընթերցի գրքից հատվածներ։ Հանդիպման բանախոսները կլինեն արձակագիր Գուրգեն Խանջյանը և գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։

Աշոտ Ստեփանյանի «Քաղաքը քեզ կսպասի» պատմվածքների ժողովածուն աչքի է ընկնում գրողական ընդգծված անհատականությամբ, սեփական տեսակը ճանաչելու և նրան հարազատ լինելու շատ կարևոր ունակությամբ, իրականության յուրովի ընկալման և մեկնաբանման ինքնատիպ վարպետությամբ:

Պատմվածքների կերպարները, որպես կենսակերպի թիրախ ունենալով մահվան հանդեպ վերաբերմունքը, յուրովի են հաղթահարում դրան առնչվելու հոգեբանա-գոյաբանական բարդությունները: Գիրքը լույս է տեսել «Անտարես» հրատարակչության «XXI» մատենաշարով։

Աշոտ Ստեփանյան տպագրվել է մի շարք գրական թերթերում («Գրեթերթ», «Գրանիշ», «Մշակութային հրապարակ»), ունեցել է թեմատիկ հարցազրույցներ տարբեր հարթակներում։

Հայերեն فارسی

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից