«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման խախտումների աճի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ռոսսելխոզնադզոր»-ը (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն) հայտարարել է, որ 2023 թ․ ընթացքում Հայաստանից մատակարարված ծաղկի և պտուղ-բանջարեղենային արտադրանքներում գրանցվել է կարանտինային վնասակար օրգանիզմների հայտնաբերման 72 դեպք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գերատեսչությունը նշում է, որ բոլոր հայտնաբերված խախտումների մասին նախազգուշացվել է Հայաստանի համապատասխան գերատեսչությանը։

«Ընդ որում, նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ՝ միայն նոյեմբերի 24-ից 26-ը հայտնաբերվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի՝ Ռուսաստան ներկրման 36 դեպք», - նշված է հաղորդագրությունում։

Ըստ հաղորդագրության՝ նոյեմբերին նաև հայտնաբերվել է Հայաստանից մատակարարված լոլիկի, ելակի, խնձորի և խաղողի մեջ թունաքիմիկատների մնացորդների առավելագույն թույլատրելի չափերը գերազանցելու 5 դեպք։

Գերատեսչությունը հավելում է, որ տվյալ արտադրանքի բուսասանիտարական սերտիֆիկատ է տրամադրվել Հայաստանի Հանրապետության համապատասխան վերահսկող մարմնի կողմից, ինչը վկայում է այն մասին, թե «Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողությունը նվազել է», և դա «վտանգ է ներկայացնում Ռուսաստանի բուսասանիտարական բարեկեցության համար»։

«Ռոսսելխոզնադզորը» նշում է, որ պաշտոնական նամակ է հղել Հայաստանին՝ խնդրելով անհապաղ ձեռնարկել սպառիչ միջոցներ՝ կանխելու վարակված արտադրանքի առաքումները Ռուսաստան և տեղյակ պահելու ՌԴ գերատեսչությանն այս ուղղությամբ կատարված աշխատանքների մասին։

Գերատեսչությունը հավելում է, որ սահմանին բուսասանիտարական հսկողությունն իրականացվում է բնականոն ռեժիմով, Հայաստանից եկող բեռների ստուգման և մաքսազերծման կանոնները չեն փոխվել։

Հայերեն العربية Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ