Քաղաքականություն

Սամվել Բաբայանը մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի նիստին

1 րոպեի ընթերցում

Սամվել Բաբայանը մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի նիստին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Բաբայանն ասաց,որ պատրաստ է պատասխանել պատգամավորների բոլոր հարցերին։

«Հրավիրել են, և ես համաձայնել եմ ներկա գտնվել և հարցերին պատասխանել։ Ի՞նչի պետք է խուսափեմ, եթե ես պատրաստ եմ բոլոր հարցերին պատասխանել։ Այն հարցերին, որոնք ինձ կուղղեն, ես կպատասխանեմ անկեղծ»,- ասաց Բաբայանը։

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն առաջին նիստը գումարել է 2022 թվականի փետրվարին։ Այդ օրվանից մինչ այս պահը բազմաթիվ պաշտոնյաներ ու զինվորականներ են հարցաքննվել։ Նիստին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի մասնակցությամբ նիստը՝ ի տարբերություն նախորդների, բաց էր։ Հանձնաժողովի նախորդ նիստին մասնակցել է նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում