ՀՀ ԱՍՀ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Չինաստանում է
1 րոպեի ընթերցում
![ՀՀ ԱՍՀ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Չինաստանում է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/11/1125110.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 1-ը կլինի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում՝ սոցիալական պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Շանհայում և Պեկինում՝ աշխատանքի ու սոցիալական ապահովության ոլորտը համակարգող կառույցների ղեկավարության և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ՝ համագործակցության ընդլայնման համատեքստում։