Արշալույս Հարությունյանի «Օպերացիա Մեծապատիվ մուրացկաններ» ֆիլմը շուտով մեծ էկրան կբարձրանա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Արշալույս Հարությունյանի «Օպերացիա Մեծապատիվ մուրացկաններ» գեղարվեստական ֆիլմը, որի նախադիտումը տեղի է ունեցել «Մոսկվա» կինոթատրոնում, նոյեմբերի 30-ից կբարձրանա մեծ էկրան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմում արկածախնդիր խաբեբաները ծրագրում են թալանել ամերիկացի միլիոնատիրոջը:

«Ամերիկահայ միլիոնատեր Սողոմոն Աղայանը գալիս է Հայաստան՝ բիզնես ու բարեգործություններ անելու նպատակով։ Ռեժիսոր Մանուկ Թարխանյանն իր ընկերների հետ խարդախությամբ որոշում է տիրանալ վերջինիս փողերին։ Ամբողջ ֆիլմի հիմքում խաբեությունն ու խարդախությունների շարքն են, բայց հետաքրքիրն այն է, որ օրենքի խախտում չկա։ Այս պատմությունը հարուստ է զվարճալի, թեթև տեսարաններով: Երբ ֆիլմը դիտելիս հանդիսատեսը սկսի դատողություններ անել, թե ինչ է լինելու այս կամ այն տեսարանից հետո, կտեսնի, որ իրականում բոլորովին հակառակ պատկեր է ստացվելու։ Սա ես անվանում եմ «սալտո», քանի որ տեսարանները շատ կտրուկ են փոփոխվում»,-նշում է Արշալույս Հարությունյանը:

Նրա խոսքով՝ նախագծում զբաղված են դերասաններ, որոնց շատ բարձր է գնահատում: «Սա իմ կյանքի ամենաերկար նախագիծն է եղել: Որքանընթացքը ձգվեց, այնքան երկար կարողացա վայելել այն մարդկանց, ովքեր աշխատել են ֆիլմի շուրջ, քանի որ իմ երազանքի դերասանական անձնակազմն է»,-ասում է ռեժիսորը:

Նախագծի պրոդյուսեր Արման Միտոյանն էլ կարևորում է այն, որ ֆիլմում ընդգրկված դերասանները բազմաժանր ստեղծագործողներ են:

«Երբ սկսեցինք աշխատանքները, հասկացանք, որ սա պետք է ֆիլմ լինի, քանի որ հավաքված էին դերասաններ, որոնք կարող էին նոր որակ ու ընթացք տալ գաղափարին։ Մենք լսարանի դատին ենք հանձնում մի գործ, որը նորություն է իր ժանրում»,-կարծում է պրոդյուսերը։

Ֆիլմում որպես գլխավոր դերակատարներ հանդես են եկել Ռաֆայել Երանոսյանը, Քեն Դավիդյանը, Լուիզա Ներսիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Վիկտորիա Սահակյանը, Լևոն Հախվերդյանը, Արսեն Սաղաթելյանը, Գրիշա Աղախանյանը, Անի Խաչիկյանը և այլք:

Հայերեն Türkçe

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը