Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը տասը ամսում աճել է 9.2 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին 9.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.5 տոկոսով:

Շինարարության ծավալը 2023-ի 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.4 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում հունվար-հոկտեմբերին 2022-ի հունվար-հոկտեմբերի նկատմամբ ավելացումը կազմել է 23.3 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 12.1 տոկոսով:

2023 թվականի հունվար-հոկտեմբերին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.5 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1.6 տոկոսով: էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է նվազում, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազումը կազմել է 3.5 տոկոս:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-հոկտեմբերիննախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 41.2 տոկոսով: Ընդ որում՝ նախորդ տարվա 10 ամիսների նկատմամբ արտահանումն աճել է 38.5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 42.9 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 390.27 դրամ:

Հայերեն العربية English Español Русский 中文

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ