Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում. Հայաստանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում, հաղթեց Ֆրանսիան: Ֆրանսիան հաղթել էր նաև «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթում՝ այն տանելով Նիցցա:

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ըստ մրցույթի քվեարկության կարգի՝ մասնակից երկիրը առցանց քվեարկության միջոցով կարող էր ձայն տալ նաև իր պատվիրակին: Քվեարկությունը մեկնարկել էրնոյեմբերի 24-ից jesc.tv կայքում, որտեղ հնարավոր էր դիտել բոլոր մասնակիցների ելույթների նախնական տարբերակները:

Քվեարկությունն ավարտվեց մրցույթի օրը՝ շոուից անմիջապես առաջ: Այն վերսկսվեց մրցույթի ընթացքում՝ բոլոր ելույթներից հետո: Քվեարկությունը տևեց 15 րոպե: Հեռուստադիտողի քվեն վերածվեց միավորների՝ դառնալով մրցույթի արդյունքի մի մասը, մյուս մասը ձևավորվեց ժյուրիի գնահատականի հիման վրա:

Հայաստանի պատվիրակ «Yan Girls» խումբը «Do It My Way» երգով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:

Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը 3 միավոր ստացավԻսպանիայից, 12 միավոր՝ Վրաստանից, 10-ը միավո՝ր Ուկրաինայից, 2 միավոր՝ Իռլանդիայից, 12 միավոր՝ Միացյալ Թագավորությունից, 12 միավոր՝ Հյուսիսային Մակեդոնիայից, 8 միավոր՝ Էստոնիայից, 7 միավոր՝ Լեհաստանից, 10-ը միավոր՝ Վրաստանից, 2 միավոր՝ Պորտուգալիայից, 7 միավոր՝ Ֆրանսիայից, 6 միավոր՝ Ալբանիայից, 5 միավոր Իտալիայից, 12 միավոր՝ Գերմանիայի, 8 միավոր՝ Նիդերլանդներից:

«Yan Girls» խումբը ժյուրիի քվեարկության արդյունքում վաստակեց 116 միավոր:

Հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում«Yan Girls»-ը վաստակեց 180միավոր:

Մեր երկիրն իր 12 միավորը տվեց Մալթայի մասնակցին։

Հայաստանում մրցույթի պաշտոնական հեռարձակողը Հանրային հեռուստաընկերությունն է:

Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան «Yan Girls» խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով: Փոքրիկ երգչուհիները, ոգեշնչվելով K-pop-ի լեգենդար արտիստներից, իրենց երաժշտությանը նաև հայկական գույներ են հաղորդել: Երիտասարդ, գույնզգույն և ըմբոստ. նրանք երգում են սեփական ես-ն ունենալու կարևորության, ինքնավստահության և լավագույնին ձգտելու իրենց եղանակի մասին:

Մրցութային երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերը՝ Մալենայի և Վահրամ Պետրոսյանի: Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆը՝ Վիկա Մարտիրոսյանը, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան:

Անժելա Համբարձումյան

Հայերեն العربية Türkçe

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը