Փաշինյանն Ադրբեջանի արձագանքից տպավորություն է ստացել, որ այդ երկրում հետաքրքրված չեն «Խաղաղության խաչմերուկ» նախագծով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առնչությամբ Ադրբեջանի առաջին արձագանքն այն է, որ իրենք, կարծես, այլևս հետաքրքրված չեն այդ նախագծով, որովհետև հաղորդակցությունների բացման նախագիծն իրականացնում են Իրանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացու տեսահարցին, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչվելու դեպքում մաքսային և սահմանային վերահսկողությունը հենց Հայաստանի սահմանապահների ու մաքսայինների կողմից է իրականացվելու:

Փաշինյանն ընդգծեց, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքներից մեկը հետևյալն է՝ յուրաքանչյուր երկիր իր պետական ինստիտուտների միջոցով իր տարածքում իրականացնում է սահմանային մաքսային հսկողություն և ապահովում է անվտանգություն:

«Սա է այն առաջարկը, որ մենք անում ենք մեր միջազգային գործընկերներին՝ այդ թվում Ադրբեջանին, Թուրքիային, Իրանին, Վրաստանին: Եվ Ադրբեջանի առաջին արձագանքը հետևյալն է, որ իրենք, կարծես, այլևս հետաքրքրված չեն այդ նախագծով, որովհետև իրենք կոմունիկացիաների այդ նախագիծն իրականացնում են Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Մենք բացարձակապես դեմ չենք: Բայց մեր առաջարկը դա է: Մեր առաջարկը ընդունելու դեպքում այդ նախագիծը կիրականացվի»,-ասաց վարչապետը:

Նա ընդգծեց ևս մեկ կետի մասին, որ փոխադարձության հիման վրա ընթացակարգերի պարզեցումներ կարող են տեղի ունենալ: Այդ պարզեցումները պետք է լինեն նախագծին մասնակցող բոլոր երկրների համար և բոլոր երկրների տարածքում:

Անդրադառնալով քաղաքացու դիտարկմանը, մտահոգությանը, որ «Զվարթնոց» օդանավակայանում առկա են ռուս սահմանապահներ՝ վարչապետն ասաց, որ դա ուրիշ դեպք է, ունի նախապատմություն: «Բայց նաև մեր քաղաքականությունը հետևյալն է՝ Հայաստանի ինքնիշխանության մակարդակը նաև ինստիտուցիոնալ առումով գնալով պետք է ավելանա: Եվ «Խաղաղության խաչմերուկ»-ն այդ դեպքերից է»,-նշեց նա:

Հայերեն العربية English Français Türkçe

Գերիների հարցով դիվանագիտական սկանդալից հետո Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին

ՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

Հայաստանում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողին արտահանձնելու պահանջ Ադրբեջանը չի ներկայացրել

Փաշինյանն անդրադարձավ Ախուրիկի և Երասխի երկաթուղիների վերականգնման հնարավորությանը

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին

Պատերազմների հետևանքով Հայաստանն ունի գտնվելու վայրն անհայտ շուրջ 1000 քաղաքացի. Փաշինյանը խնդրի լուծումն Ադրբեջանի հետ գործակցությամբ է տեսնում

ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է

ՀՀ վարչապետը Խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է համարում իշխող ուժի առաքելությունը

ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ. Փաշինյան