Հայաստանի նախագահը Իրաքի նախագահին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ փոխգործակցության, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական հարցեր։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ համատեղ մամուլի ճեպազրույցի ժամանակ։

«Շեշտեցինք տարածաշրջանային անվտանգության մթնոլորտի շուրջ երկխոսության, միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների և դրանից բխող մարտահրավերների պայմաններում երկու երկրների ջանքերի համադրման անհրաժեշտությունը։

Իմ հարգարժան գործընկերոջը ներկայացրեցի Հայաստանի կողմից առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, որը միտված է Հայաստանը դարձնել Հյուսիսից Հարավ և Արևմուտքից Արևելք ձգվող առկա և ապագա կապուղիների տարածման կենտրոն, որը ենթադրում է բոլոր հարևանների հետ բնականոն կապերի վերականգնումը։ Հայեցակարգի իրացումը հնարավորություն կտա տարանցում ապահովել նաև մի կողմից Միջին Արևելք և Ասիայի, մյուս կողմից՝ եվրոպական և եվրասիական շուկաների միջև։

Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ՝ հարգելով ինքնիշխանությունը, իրավասությունը և իրավահավասարության և փոխադարձության սկզբունքները, և պատրաստ է այն իրականացնել որքան հնարավոր է շուտ, ինչն իր հերթին կապահովի տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը»,- ընդգծեց Խաչատուրյանը։

Նախագահի խոսքով՝ Իրաքի նախագահի հետ հանդիպմանը կարևորվեց նաև միջազգային ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարի շրջանակներում համագործակցության ամրապնդումը, ինչպես նաև անօրինական միգրացիայի հակազդեցության ուղղված համատեղ ջանքերի գործադրումը։

Հայերեն English Español Français Русский Türkçe

Սլովակիայում հազարավոր մարդիկ ցույցեր են անում՝ պահանջելով վարչապետ Ֆիցոյի հրաժարականը

Արաղչին ու Գալագերը քննարկել են Իրանի և Վատիկանի հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները

Կառավարությունը հանձնարարել է գույքագրել հրդեհից տուժածների առաջնային կարիքներն ու ցուցաբերել աջակցություն. Լոռու մարզպետ

Ստեփանավանում բազմաբնակարան շենքում հրդեհից տուժած 6 քաղաքացի դիմել է բուժօգնության, 3-ն այրվածքներով տեղափոխվել են Երևան

Ստեփանավանի շենքերից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է. հայտնաբերվել է 1 քաղաքացու դի

ՆԳ նախարարը ԵԽ պատվիրակության հետ քննարկել է ձերբակալվածների պահման վայրերում անձանց իրավունքների և այլ հարցեր

Զելենսկին օգտակար հանածոների ոլորտում Թրամփին գործարք է առաջարկում

ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանման դեպքում Եվրահանձնաժողովն արագ կարձագանքի. Շոլց

Շիրակի մարզի Քեթի գյուղում այրվել է 100 հակ անասնակեր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 700 ավտոմեքենա