Հասարակական

66 մահ՝ 10 ամսում. ՔԿ-ն ներկայացրել է Երևանում արձանագրված ՃՏՊ-ների հետևանքով մահվան դեպքերի վիճակագրությունը

1 րոպեի ընթերցում

66 մահ՝ 10 ամսում. ՔԿ-ն ներկայացրել է Երևանում արձանագրված ՃՏՊ-ների հետևանքով մահվան դեպքերի վիճակագրությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում 2023-ի տարեսկզբից մինչև նոյեմբերի 1-ը արձանագրվել է 1071 վթար, 604 վրաերթ, ընդհանուր՝ 1675 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց զոհ է դարձել 66 քաղաքացի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վիճակագրական տվյալներ է ներկայացրել Քննչական կոմիտեն: Վիճակագրության մեջ նշված է, որ 2023-ի 10 ամիսներին մայրաքաղաքում 8-ով ավելի մահվան ելքով ՃՏՊ-ներ են գրանցվել, քան ամբողջ 2022-ի ընթացքում:

ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է դրսևորել զգոնություն, չխախտել երթևեկության կանոնները, հետիոտներին՝ ճանապարհներն անցնել հատուկ այդ նպատակով նախատեսված տեղերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում