Քաղաքականություն

ԱԳ փոխնախարարը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը մտքեր են փոխանակել հակամարտություններից բխող մարտահրավերների վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ԱԳ փոխնախարարը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը մտքեր են փոխանակել հակամարտություններից բխող մարտահրավերների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ողջունելով ԵԱՀԿ ԽՎ նախագահին, Վահե Գևորգյանը գոհունակությամբ արձանագրել է, որ պատմության մեջ առաջին անգամն է, որ Հայաստանը պատիվ ունի հյուրընկալելու ԵԱՀԿ ԽՎ նստաշրջաններից մեկը:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունների և դրանցից բխող մարտահրավերների վերաբերյալ:Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը, խաղաղության և տարածաշրջանային փոխկապակցվածության առնչությամբ, հայկական կողմի մոտեցումները:

Նշվում է, որ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը և այն ներդրումը, որը վերջինս կարող է ունենալ անվտանգային տարածաշրջանային մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում