Պաշտոնական

ԵԱՀԿ ԽՎ նախագահը Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել Բաքու կատարած այցից

2 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ ԽՎ նախագահը Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել Բաքու կատարած այցից

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի առիթով Երեւան ժամանած ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումայի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ տարածած հաղորդագրությունից, նախագահը կարեւորել է Երեւանում խորհրդարանական ամենամասշտաբային միջոցառումը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն առաջին անգամ անցկացնելու փաստը եւ հույս հայտնել, որ այն հնարավորություն կտա կազմակերպության անդամ երկրների պատվիրակություններին տեղում ծանոթանալու Հայաստանում եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին եւ զարգացումներին:

Կողմերն անդրադարձել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական հերթական լայնածավալ ագրեսիայի հետեւանքով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի խնդիրներին, Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին: ՀՀ ԱԺ նախագահը խնդրել է խրախուսել ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունների միջեւ երկխոսությունն ու համագործակցությանն ուղղված քայլերը՝ դրանով իսկ աջակցություն ցույց տալով Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը՝ հիշեցնելով, որ չնայած ամենօրյա ռեժիմով Հայաստանի՝ միջազգային կառույցներին ուղղված ահազանգերին, չստացվեց կանխել ադրբեջանական աղետը:

ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է խաղաղություն հաստատելու եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացում ապահովելու Հայաստանի տեսլականը: ԵԱՀԿ ԽՎ նախագահը մանրամասներ է ներկայացրել Բաքու կատարած այցից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում