Լեռնային Ղարաբաղից հեռացած մարդիկ տուն վերադառնալու իրավունք ունեն, և այդ իրավունքը պետք է ապահովվի․ Մեթյու Միլեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլերը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք իրավունք ունեն վերադառնալ իրենց տներ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Միլերն ասել է ճեպազրույցի ժամանակ։

«Ես կասեմ այն, ինչ ասել եմ նախկինում։ Ես կասեմ, որ մենք շարունակում ենք հավատալ, որ մարդիկ, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը, իրավունք ունեն վերադառնալ տուն, եթե նրանք դա ցանկանում են։ Եվ դա իրավունք է, որը պետք է ապահովվի»,- հայտարարել է Միլերը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցին։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ձեռնարկած ռազմական ագրեսիայի հետևանքով ավելի քան 100 հազար մարդ բռնի տեղահանվել է։ Նրանց մեծ մասը բնակություն են հաստատել Հայաստանի տարբեր բնակավայրերում, մի մասն էլ հեռացել է նաև Հայաստանից։

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe 中文

Հյուսիսային Կորեան հակազդման նոր միջոցներ կտեղակայի Հարավային Կորեայի հետ սահմանին

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Եգիպտոսը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի տարածքը, բայց չի հարձակվի Եմենի վրա. Աս-Սիսի

Փաշինյանը չի բացառում նոր Սահմանադրության ընդունման գործընթացի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Ինդոնեզիայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել

Տեղի կունենա Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ

Կենսաբազմազանության պահպանությունը կարող է նպաստել նաև մարդկանց բարեկեցությանը և համայնքների զարգացմանը. Աստրիդ Շոմեյքեր

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանական ժամկետ նշեց

Հարկային հաշվետվությունների ներկայացման տեխնիկական խնդիրների պատճառով տույժեր չեն առաջացել․ ՊԵԿ նախագահ

Երկու բացառիկ ձեռագիր կհամալրի Մատենադարանի հավաքածուն․ հատկացվեց 148,5 միլիոն դրամ