Քաղաքականություն

Մենք ցանկանում էինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր տեսնել դեռ ամիսներ առաջ. Մեթյու Միլլեր

1 րոպեի ընթերցում

Մենք ցանկանում էինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր տեսնել դեռ ամիսներ առաջ. Մեթյու Միլլեր

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն երբեք չի կապել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը Բաքվում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովի՝ COP29-ի անցկացման հետ․ ԱՄՆ-ն դեռ ամիսներ առաջ ցանկանում էր խաղաղության պայմանագրի կնքում երկու երկրների միջև։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք երբեք չենք կապել (խմբ.՝ խաղաղության) պայմանագիրը COP-ի հետ: Մենք ցանկանում էինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր տեսնել դեռ ամիսներ առաջ և պնդում էինք, որ խաղաղության պայմանագիր կնքվի, հույս ունեինք դա հասցնել վերջնագծին։ Սակայն դա պետք է որոշեն երկու կողմերը, ոչ թե Միացյալ Նահանգները», - ասել է Միլլերը։ 

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը Բաքվում կանցկացվի նոյեմբերի 11-22-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում