Ավազան գյուղում բարելավվել է խմելու ջրի մատակարարումը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ավազան գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում խմելու ջրատարի արտաքին ցանցի գլխամասային հատվածում կառուցվել է 5 աղբյուրակապ՝ դրենաժային համակարգով, ինչի արդյունքում բարելավվել է գյուղի բոլոր տնտեսությունների ջրամատակարարումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Ավազանի խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 28 միլիոն 680 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է դրենաժային համակարգով աշխատող 5 աղբյուրակապի եւ 210 գծամետր երկարության խողովակաշարի կառուցում։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերից եւ ավարտվել հոկտեմբերի վերջին։ Ծրագրի իրականացումն այժմ գտնվում է ավարտական փուլում։

Աշխատանքներն իրականացրել են «Ալ-Մաք» ՍՊԸ շինարարները։

«Ծրագրի իրականացման շնորհիվ Ավազանի խմելու ջրի քանակությունն ավելացել է մի քանի անգամ, ինչի լիովին բավարար է՝ սահմանամերձ այս գյուղում մշտական ու որակյալ ջրամատակարարում ապահովելու համար»,-նշեց «Ալ-Մաք» ՍՊԸ տնօրեն Գեւորգ Փինաչյանը։

«Ավազանի խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցերը դեռեւս աշխատում են տասնամյակների վաղեմությամբ կառուցված ջրատարներով, որոնք եւս հիմնանորոգման կարիք ունեն։ Հուսանք, որ առաջիկա տարիներին այդ ցանցերը եւս կնորացվեն»,-ներկայացրեց Ավազանի վարչական ղեկավար Սերգեյ Ծատուրյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Սփյուռքի հանձնակատարը կողմ է Հայաստանի քաղաքացիություն ստանալու պայմանների խստացմանը