Քաղաքականություն

Շատ լավ է, որ ԵՄ-ն որոշում է կայացրել ընդլայնել ՀՀ-ում տեղակայված դիտորդական առաքելությունը. Արման Եղոյան

2 րոպեի ընթերցում

Շատ լավ է, որ ԵՄ-ն որոշում է կայացրել ընդլայնել ՀՀ-ում տեղակայված դիտորդական առաքելությունը. Արման Եղոյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանը շատ լավ է վերաբերվում Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն ընդլայնելու առաջարկին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն՝ անդրադառնալով ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի այն հայտարարությանը, որ Եվրամիության արտգործնախարարները հավանություն են տվել Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն ընդարձակելու առաջարկին։

«Խոսքը առկա դիտորդական առաքելության անձնակազմի թվաքանակի ընդլայնման, ժամկետների երկարաձգման մասին է։ Խոսքը զգալի փոփոխությունների մասին է։

Այսօր աշխարհում այնպիսին է իրավիճակը, որ որևէ պետության անվտանգային ճարտարապետություն կախված չէ մեկ բաղադրիչից, դա բաղադրիչների համադրություն է: Եվրամիության դիտորդական առաքելությունը մեր անվտանգային ճարտարապետության կոմպոնենտներից մեկն է, ու շատ կարևորը։ Շատ լավ է, որ իրենք որոշում են կայացրել ընդլայնել այդ առաքելությունը»,- ասաց Եղոյանը։

Բրյուսելում նոյեմբերի 13-ին ավարտվել է ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը, որի ժամանակ, ինչպես նախապես հայտարարվել էր, քննարկվել են նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։

ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը մամուլի ասուլիսին հայտարարել է, որ ԵՄ-ն իր անխտիր աջակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին և սատարում երկրի անվտանգությանը։

Բորելը նշել է, որ հաշվի առնելով երկրում բարեփոխումների շարունակականությունը, ԵՄ-ն որոշել է ուժեղացնել իր առաքելությունը Հայաստանում և ավելի շատ պարեկություն անցկացնել սահմանի զգայուն հատվածներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում