Տնտեսություն

Համաշխարհային բանկի  զեկույցը Հայաստանին առաջարկում է պետական ծախսերի արդյունավետության բարելավման ուղիներ

6 րոպեի ընթերցում

Համաշխարհային բանկի  զեկույցը Հայաստանին առաջարկում է պետական ծախսերի արդյունավետության բարելավման ուղիներ

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկը նոր վերլուծական զեկույցով Հայաստանին առաջարկում է պետական ծախսերի արդյունավետության բարձրացման ճանապարհներ՝ անդրադառնալով նաև Հայաստանի ֆիսկալ ցուցանիշների բարելավմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի պետական ծախսերի ուսումնասիրություն. Ծախսերի արդյունաբետության բարելավում» խորագրով զեկույցը պաշտոնական միջոցառման ընթացքում ներկայացրեց Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակը:

«Ծախսերի արդյունավետության բարձրացումը մեզ համար չափազանց կարևոր նպատակ է: Եվ մենք այս ուղղությամբ բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացնում մեր միջազգային գործընկերների հետ միասին: Եվ ունենք խորը գիտակցում այս հարցի կարևորության վերաբերյալ, որովհետև գիտենք՝ եթե մենք այս ուղղությամբ տեսանելի աշխատանք չկատարենք, ապա չենք կարող երկարաժամկետ հատվածում լինել մրցունակ և հասնել ի վերջո բոլորիս երազանքներին»,-ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Նախարարի գնահատմամբ՝ զեկույցը շատ կարևոր նշանակություն ունի կառավարության համար, այն նաև ավելի լայն տեսադաշտ է բացում՝ ավելի լավ հասկանալու խնդիրները և թե ինչ ուղղությամբ պետք է ավելի արդյունավետ քաղաքականություն իրականացնել:

«Պետք է փաստենք, որ վերջին տարիներին մեր եկամուտներն ու ծախսերն ավելի արագ են աճել, քան թիրախային ծրագրեր մշակելու մեր պետական համակարգի կարողությունները: Սա ունի թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներ: Մենք կարևոր քայլեր արդեն իրականացրել ենք՝ այս բացը լրացնելու ուղղությամբ, սակայն, առաջիկայում մեր քայլերը պետք է բազմապատկենք»,-ասաց նախարարը՝ հիշեցնելով նաև երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին:

Զեկույցը կազմել է Համաշխարհային բանկի մասնագետների մեծ թիմը՝ Հայաստանի գերատեսչությունների հետ համագործակցելով: Զեկույցն անդրադառնում է ծախսերի արդյունավետության բարելավմանը՝ սոցիալական պաշտպանության, առողջապահության ոլորտներում, կապիտալ ծախսերի առումով:

«Զեկույցը հիմնականում նախարարությունների աշխատակիցների համար է, ներկայացված են առաջարկներ՝ ծախսերի արդյունավետությունը բարելավելու համար: Օրինակ ներկայացվում է, թե ինչպես կարելի է ավելի ճիշտ թիրախավորել խոցելի խմբերին, որ ավելի արդյունավետ լինեն սոցիալական ծախսերը»,-ասաց Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը:

Համաշխարհային բանկի տնտեսագետը նշեց՝ առողջապահության ոլորտում, օրինակ, ծախսերն ավելի շատ կատարվում են հիվանդանոցների, քան առաջնային օղակի բուժհաստատությունների համար: «Դա բարձրացնում է ընդհանուր ծախսը: Առաջարկվում է բարձրացնել առողջապահության առաջնային օղակի արդյունավետությունը, որ ընդհանուր առողջապահության ոլորտի վրա ծախսվող գումարը նվազի»,-ասաց նա:

Պետական ծախսերի ուսումնասիրության զեկույցը ցույց է տվել, որ հարկային քաղաքականության և վարչարարության բարեփոխումների աջակցության պայմաններում հարկերի հավաքագրումն ավելացել է Հայաստանում, և կառավարությունը ներկայումս բավարար ռեսուրսներ ունի՝ ծախսումները պահպանելու և պարտքի մակարդակը կայուն պահելու համար: Զեկույցն այսպիսով կոնկրետ առաջարկներ է ներկայացնում կապիտալ ծախսերի ավելացման, սոցիալական աջակցության և կենսաթոշակների փոփոխությունների ու «Առողջության համապարփակ ապահովագրության» փուլային ներդրման համար:

«Կարծում եմ՝ մենք բավականին լավ վերլուծություն ենք արել, թե ծախսարդյունավետությունն ինչպես կարելի է բարելավել: Կարծում եմ՝ Հայաստանը պետք է հպարտանա այն բարեփոխումներով, որոնք իրականացվել են վերջին մի քանի տարիներին: Պետական ծախսերի ուսումնասիրությունը փաստում է, որ Հայաստանի ֆիսկալ կատարողականը բարելավման նշաններ է ցույց տալիս: Դա ի շնորհիվ Հայաստանում կառավարության կողմից իրականացված՝ շատ լավ մտածված բարեփոխումների է»,-ասաց Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մարդկային զարգացման գծով տարածաշրջանային տնօրեն Միխալ Ռուտկովսկին:

Միխալ Ռուտկովսկին նշեց՝ մարդկային կապիտալի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կան շատ հնարավորություններ՝ բարձրացնելու Հայաստանում առանցքային ոլորտներում կատարվող ծախսերի արդյունավետությունը, ինչպիսիք են ենթակառուցվածքները, տրանսպորտը, առողջապահությունը և այլ ոլորտներ: Եվ բարելավման այդ հնարավորությունները, ըստ նրա, շատ լավ ներկայացված են զեկույցում:

Նա խոսեց նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված անձանց հետ կապված Հայաստանում ստեղծված ճգնաժամի մասին: Նա ընդգծեց՝ սա ողբերգություն է, որը չպետք է անտեսվի ծախսերի արդյունավետության վերանայման տեսանկյունից:

Պետական քաղաքականության իմաստով զեկույցի առաջարկությունները քննարկելու համար մեկնարկային միջոցառման շրջանակում նաև անցկացվեց նախարարների մակարդակով փորձագիտական քննարկում՝ մարդկային կապիտալի զարգացման թեմայով, թե ինչպես Հայաստանը կարող է սոցիալական և առողջապահական ոլոտներում բարելավել իր ծախսարդյունավետությունը:

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Հայաստան

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Միացյալ Նահանգներ

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում