Մշակույթ

Դաշնակահար Հայկ Մելիքյանն ու ջութակահար Անուշ Նիկողոսյանը համերգով կնշանավորեն Բրամսի հոբելյանը

1 րոպեի ընթերցում

Դաշնակահար Հայկ Մելիքյանն ու ջութակահար Անուշ Նիկողոսյանը համերգով կնշանավորեն Բրամսի հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ականավոր գերմանացի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Յոհաննես Բրամսի 190-ամյակի առթիվ դաշնակահար Հայկ Մելիքյանն ու ջութակահար Անուշ Նիկողոսյանը հանդես կգան համերգային ծրագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա նոյեմբերի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Կհնչեն Բրամսի կամերային գոհարներն ու Վոլֆգանգ Րիմի Klavierstück 6 ստեղծագործությունը։

Համերգը կազմակերպել են ՀայաստանումԳերմանիայի Դաշնության դեսպանությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում