Բաքվի դատարանի կայացրած որոշումը հակասում է ցանկացած նորմի. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բաքվի դատարանի կայացրած որոշումը հակասում է ցանկացած նորմի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին X սոցիալական ցանցի հարթակում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը` ԼՂ-ի 68-ամյա բնակչին 15 տարվա ազատազրկման դառապարտելու Բաքվի դատարանի կայացրած որոշումն ամվանելով բոլոր նորմերի լիակատար անտեսման ցուցադրում։

«Չնայած ցանկացած կեղծ մեղադրանքի բացահայտ մերժմանը, ԼՂ-ի 68-ամյա բնակիչը «դատապարտվել» է 15 տարվա ազատազրկման Բաքվում ավելի քան մեկ ամիս բեմադրված շոուից հետո: Մենք ընդգծում ենք, որ դա հակասում է ցանկացած նորմի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքին»,- գրել է նա:

Անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Լեռնային Ղարաբաղից «Կարմիր Խաչի» միջոցով Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները առևանգել և Բաքու են տեղափոխել 2023թ. հուլիսի 29-ին։ Ադրբեջանի դատախազությունը նրան մի շարք շինծու մեղադրանքներ էր առաջադրել։ ԼՂ բնակիչ, 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին նոյեմբերի 7-ին Բաքվի դատարանը դատապարտեց 15 տարվա ազատազրկման։

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ