Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացման առումով գուցե մոտ ապագայում լավ նորություն լինի. Միրզոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լավատեսություն է հայտնում, որ մոտ ապագայում դիվանագիտական անձնագիր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը բացելու առումով գուցե լավ նորություն լինի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում:

«Մեզ համար շատ կարևոր է նաև Հայաստանի Հանրապետություն-Թուրքիա կարգավորման գործընթացը»,-ասաց Միրզոյանը:

Արտգործնախարարը հիշեցրեց, որ վերջերս Թեհրանում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարին, նախկինում հանդիպել է նաև նախկին նախարարին: Կան նաև երկու երկրների ղեկավարների կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչներ:

«Եվ կա խոսակցություն՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին»,-նշեց Միրզոյանը:

Անդրադառնալով պայմանավորվածությանը՝ դիվանագիտական անձնագիր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա միջպետական ցամաքային սահմանը բացելուն՝ Հայաստանի արտգործնախարարն ասաց. «Ուզում եմ լավատեսություն հայտնել, որ մոտ ապագայում այստեղ գուցե լավ նորություններ ունենանք»,-ասաց նախարարը:

Նա վստահեցրեց, որ Հայաստանը շահագրգիռ է իր 4 հարևանների հետ առնվազն կարգավորված հարաբերություններ ունենալու հարցում:

Հայաստանն ու Թուրքիան այս տարի պայմանավորվածություն էին ձեռք բերել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացել դեռ մինչև զբոսաշրջային սեզոնի սկիզբը՝ այսինքն՝ մինչև ամառ:

Հայերեն العربية English Español ქართული Русский Türkçe 中文

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս

Կանանց լիարժեք մասնակցությունը դիվանագիտությանն ու հանրային կառավարմանը վաղուց արդեն միայն հավասարության խնդիր չէ. ՀՀ ԱԳ փոխնախարար

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Կառավարությունները պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն՝ նպաստելով դիվանագիտության մեջ կանանց ավելի մեծ մասնակցությանը. Նաթիա Նացվլիշվիլի

ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում