Ինովացիա

ԱԲ-ով բժշկական խորհրդատվության տրամադրող հայկական Docus-ը Product Hunt-ում պայքարում է օրվա պրոդուկտ դառնալու համար

1 րոպեի ընթերցում

ԱԲ-ով բժշկական խորհրդատվության տրամադրող հայկական Docus-ը Product Hunt-ում պայքարում է օրվա պրոդուկտ դառնալու համար

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհի լավագույն բժիշկների գիտելիքն ու փորձը նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականության հետ միաձուլած հայկական Docus ստարտափը տեխնոլոգիական նոր ապրանքներ ներկայացնող Product Hunt հարթակում է և պայքարում է օրվա պրոդուկտ դառնալու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պրոդուկտի օգտին հնարավոր է քվեարկել այստեղ։

«Docus-ը, օգտագործելով արհեստական բանականություն, վերլուծում է ձեր ախտանիշները և կցված անալիզների արդյունքները, տալիս է պատասխաններ առողջության հետ կապված հարցերին, ինչպես նաև գեներացնում է հաշվետվություն հնարավոր հիվանդությունների և AI-վրա հիմնված առաջարկությունների վերաբերյալ: Այդ զեկույցով հնարավոր է կիսվել ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար բժիշկների հետ առավելագույն ճշգրտություն ապահովելու համար»,- նշել է ստարտափի համահիմնադիր Ռոբերտ Սարգսյանը:

Ստարտափի մասին ավելին իմանալու համար կարդացեք «Արմենպրես»-ի անդրադարձը:

Product Hunt-ն օգնում է ծրագրային ապահովմամբ զբաղվող կազմակերպություններին բարելավել հաշվարկի գործընթացն ու հաջողությամբ իրականացնել նախագծերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում