Սպորտ

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչներից ամենաբարձր վարկանիշն ունի Հայկ Մարտիրոսյանը

1 րոպեի ընթերցում

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչներից ամենաբարձր վարկանիշն ունի Հայկ Մարտիրոսյանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանն, ընդհանուր առմամբ, ունի 8 ներկայացուցիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակում Հայկ Մարտիրոսյանը 34-րդն է, Գաբրիել Սարգսյանը` 48-րդը, Հրանտ Մելքումյանը` 94-րդը, իսկ Կարեն Գրիգորյանը` 97-րդը: Հայկ Մարտիրոսյանը նախորդ ամսվա համեմատ վարկանիշային աղյուսակում առաջադիմել է 6 տեղով:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 43-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 64-րդը, Աննա Սարգսյանը` 83-րդը, Մարիամ Մկրտչյանը` 100-րդը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում