ՌեԱ անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակում հանդիպել են OnOff ստուդիայի և Ֆրանսիայի մշակույթի նախարարության ու դեսպանության ներկայացուցիչները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 15-րդ միջազգային փառատոնի շրջանակում Սերգեյ Փարաջանովի անվան տուն-թանգարանում OnOff անիմացիոն ստուդիայի ներկայացուցիչները հանդիպել են Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Յուրիմաժ (Eurimages) համատեղ կինոարտադրության, կինոնկարների վարձույթի և ցուցադրության աջակցության ամենախոշոր եվրոպական հիմնադրամի նախագահ Քեթրին Թրոտմանին։

OnOff-ի համահիմնադիր, ռեժիսոր Տիգրան Առաքելյանը, Ստուդիայի գործադիր պրոդյուսեր Սուսաննա Խաչատրյանը ներկայացրել են OnOff-ի հեղինակային «ԶԱՔՈ» անիմացիոն ֆիլմը, դրա ուղղությամբ ընթացող աշխատանքները։ Ֆիլմը նվիրված է նկարիչ Սարգիս Մանգասարյանի կյանքի պատմությանը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փրկվել է իր նկարների շնորհիվ։ «ԶԱՔՈ»-ն այն եզակի ֆիլմերից է, որը դեռևս նախագծման ու նկարահանման փուլում արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային անիմացիոն կինոաշխարհի ներկայացուցիչների մոտ։

OnOff-ն այս տարվա հունիսին Ֆիլմի համաարտադրության նպատակով ANNECY միջազգային կինոփառատոնի շրջանակում «Սակրըբլյո» ֆրանսիական խոշոր և ազդեցիկ ընկերության հետ համաձայնագիր էր ստորագրել։ Ուստի Ֆրանսիայի մշակույթի նախարարության պատվիրակությունը մեծ հետաքրքրությամբ ցանկություն էր հայտնել ծանոթանալ նախագծին և դրա առանձնահատկություններին։ Հիշեցնենք նաև, OnOff-ը համագործակցության հուշագիր էր ստորագրել ֆրանսիական մեկ այլ՝ TCHACK ընկերության հետ «ՌեԱ» անիմացիոն կինոփառատոնի շրջանակում։

Հանդիպման ընթացքում մասնակիցները բարձր են գնահատել մշակույթի, մասնավորապես՝ անիմացիոն ֆիլմերի արտադրության ոլորտում հայ-ֆրանսիական սերտ համագործակցությունը, ու ևս մեկ անգամ վերահաստատել այդ գործում «ՌեԱնիմանիա» միջազգային կինոփառատոնի կարևոր դերն ու նշանակությունը։

Նշենք, որ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 15-րդ միջազգային փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, գլխավոր աջակիցը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ «ՌեԱ» կինոփառատոնին աջակցում է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտը։

Հայերեն English

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին