Քաղաքականություն

ՀՀ-ով անցնող միջազգային կոմունիկացիաներով կզբաղվի ԱԱԾ ստորաբաժանումներից մեկը․ ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ով անցնող միջազգային կոմունիկացիաներով կզբաղվի ԱԱԾ ստորաբաժանումներից մեկը․ ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների անվտանգության ապահովմամբ կզբաղվի Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումներից մեկը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Իմ տեղեկություններով դա Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումներից մեկն է լինելու։ Եվ այդ հարցը պատասխանում է նաև այն հարցին, թե մեր տարածքով անցնող կոմունիկացիաները ինչպես են վերահսկվելու։ Կա արդեն ձևավորված կառույց և այն կզբաղվի կոմունիկացիաներով»,- նշեց Սիմոնյանը։

ԱԺ նախագահն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունը չի կարող իրեն դուրս մղել տարածաշրջանի տնտեսական, առևտրային հարաբերություններից։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր բոլոր ճանապարհները Ադրբեջանի և Թուրքիայի հետ բացվեն։ Խոստանում եմ, որ այդ պարագայում Հայաստանի տնտեսությունը կրկնակի, եռապատիկ աճ է ունենալու և դա մեր համաքաղաքացիները տեսնելու են և վերջապես խաղաղություն ենք ունենալու»,- եզրափակեց Սիմոնյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում տեղի ունեցած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին հայտարարել է, որ Հայաստանի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որի գործառույթը կլինի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների, դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգության ապահովումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում